«Իմ կյանքի մասն էր». Դելոնը՝ Բելմոնդոյի մահվան մասին

0

Դերասան Ալեն Դելոնը վշատացած է գործընկերոջ՝ Ժան-Պոլ Բելմոնդոյի մահվան մասին լուրից։ Դերսանն այս մասին հայտնել է «CNews» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Ֆրանսիացի լեգենդար դերասանները բազմաթիվ անգամներ խաղացել են միասին, ծնվել են գրեթե նույն ժամանակ։

«Ես լիովին ճնշված եմ։ Դա իմ կյանքի մասն էր, մենք 60 տարի առաջ միասին ենք սկսել»,- հեռուստաալիքի եթերում ասել է Դելոնը։

Դերասաններին հաճախ էին մրցակիցներ համարում, սակայն Դելոնը հաճախ էր ասում, որ «առանց Բելմոնդոյի Դելոն չէր լինի, իսկ առանց Դելոնի՝ Բելմոնդո»։ Նրանք միասին խաղացել են այնպիսի լեգենդար ժապավեններում, ինչպիսիք են «Բորսալինո», «Գեղեցիկ եղիր ու լռիր», «Մի հնարավություն երկուսի համար»։

Ժան-Պոլ Բելմոնդոն կյանքից հեռացել է 89 տարեկան հասակում։ Նա հայտնի է «Պրոֆեսիոնալ», «Մի շնչով», «Հիանալին» եւ բազմաթիվ այլ ֆիլմերով։ 2011թ․-ին դերասանին Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի են արժանացրել, իսկ 2016թ․-ին՝ «Ոսկե առյուծի» համաշխարհային կինեմատոգրաֆիայում ունեցած ներդրման համար։

Leave A Reply

Your email address will not be published.