Ջասթին Բիբերն՝ անհարմար իրավիճակում. երգչին պատահաբար «հագցրել» են Քիմ Քարդաշյանի ապրանքանիշի ներքնազգեստը
Համացանցի օգտատերերին զվարճացրել է խոշոր վահանակին ցուցադրված լուսանկարը, որը փակցված է Լոս Անջելեսում գտնվող հյուրանոցի պատին։ Գովազդային վահանակի աշխատանքը խափանվել է, ինչն անհարմար դրության մեջ է դրել հայտնի երգիչ Ջասթին Բիբերին։
Վահանակը հերթով ցուցադրել է Balenciaga-ի գովազդը, որում նկարահանվել է երգիչը եւ Քիմ Քարդաշյանին պատկանող Skims ներքնազգեստի ապրանքանիշի գովազդը։ Ինչ-որ պահի խափանում է տեղի ունեցել, պատկերները խառնվել են, եւ Բիբերն անցորդների առաջ հայտնվել է սեւ կաշվե վերարկուով, կանացի անդրավարտիքով ու մերկ ոտքերով։ Վահանակն այդ տեսքով մնացել է ամբողջ գիշեր, հաջորդ օրն այն նորոգել են։
Լուսանկարը, որն արագորեն տարածվել է համացանցում, իր Ինստագրամյան էջում հրապարակել է դերասան Ջեյքոբ Էլորդին։
«Ջասթին Բիբերը՝ Skims Balenciaga-ի գովազդում. սա երջանիկ իրասարձություն է, որի մասին կարելի է միայն երազել երկուշաբթի տուն գնալու ճանապարհին»,- Twitter-ում գրել է ականատեսներից մեկը։