Արցախի անկախության օրվա առթիվ պատգամավորները մեկնում են Արցախ
ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների մի խումբ պատգամավորներ մեկնում են Արցախի Հանրապետություն՝ Արցախի անկախության օրվա առթիվ: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:
Պատգամավորական պատվիրակությունն արդեն իսկ Արցախի ճանապարհին է.
«Մեր խմբակցության 10-ից ավել պատգամավորներ են պատվիրակությունում, «Պատիվ ունեմ» խմբակցությունը ևս ներկայացված է լինելու: Արդեն ճանապարհին ենք: Գնանք, տեսնենք այդ անկախությունից ի՞նչ է մնացել»,-ասաց Վահե Հակոբյանը:
Իսկ թե իշխող ՔՊ խմբակցությունից պատգամավորներ ներգրավվա՞ծ են պատվիրակության կազմում, Վահե Հակոբյանն ասաց.
«Ես իրենցից որևէ տեղեկություն չունեմ»:
Նշենք, որ սեպտեմբերի 2-ին Արցախը նշելու է անկախության հռչակման 30-րդ տարեդարձը։Արցախի ԱԺ-ն սեպտեմբերի 1-ին նիստ կգումարի՝ Անկախության տոնին նվիրված միջոցառումների հետ կապված հարցերը քննարկելու համար: