Դատական նիստը կրկին հետաձգվեց՝ այս անգամ հոսանքազրկումն էր պատճառը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը չկայացավ հոսանքազրկման պատճառով։
Դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմամբ՝ նիստը հետաձգվեց, այն կկայանա սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին։
Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն ներկայացնելու մտադրության մասին։