Վահագն Մարգարյանի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր. Նա դեռեւս կոմայի մեջ է

0

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 6-ին, Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին ավտովթարի է ենթարկվել Ա․Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի 23-ամյա բալետի արտիստ Վահագն Մարգարյանը: Ավտովթարից հետո նրան անմիջապես տեղափոխել էին Հանրապետական հիվանդանոց եւ վիրահատել, սակայն արդեն երեք օր է Վահագնի հարազատների կամքով՝ նրան տեղափոխել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Գլխավորը վիճակը կայուն է, ավելի ծանրացում չի նկատվում. «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի աշխատակազմի ղեկավարը՝ Վահագն Մարգարյանի առողջական վիճակի մասին

Life.panorama.am-ը կապ հաստատեց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի հետ՝ հետաքրքրվելով երիտասարդ արտիստի առողջական վիճակով:

«Վահագն Մարգարյանի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր: Նա դեռեւս կոմայի մեջ է, բայց գլխավորը վիճակը կայուն է, ավելի ծանրացում չի նկատվում: Բժիշկները նշում են, որ  աննշան դրական դինամիկա կա, այսինքն, եթե վիճակն արդեն կայուն է, ապա դա համարվում է դրական դինամիկա»,- նշեց նա:

Դիտարկմանը, որ Վահագնի ընկերները հայտարարել էին, որ արյուն է պետք եւ հարցին, թե այդ հարցը լուծված է, Շուշան Դանիելյանը պատասխանեց.

«Երբեւէ արյան պակասի խնդիր չի եղել, պարզապես Վահագնի ընկերները մարդասիրական քայլ էին փորձում իրականացնել եւ կամավոր արյուն հանձնել, որոնց մի մասի արյան խումբը չէր էլ համապատասխանում Վահագնի արյան խմբին, որն է՝ 2-րդ կարգի դրական: Վստահեցնում եմ՝ մենք արյան անհրաժեշտ քանակ ունենք, արյան խնդիր չի եղել»:

Картинки по запросу Վահագն Մարգարյան

Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ Վահագնը բժիշկների ամենօրյա հսկողության ներքո է, բժշկական որեւէ խնդիր չկա, պետք է հսկել դինամիկան: Մնում է աղոթել՝ հուսալով, որ Վահագն Մարգարյանի օրգանիզմը կհաղթահարի ստեղծված իրավիճակը:

Հիշեցնենք, որ Վահագն Մարգարյանը վթարի հետեւանքով ստացել է գանգուղեղային ծանր վնասվածք, վնասված է եղել ստոծանին, հեռացրել են փայծաղը:

Աղբյուրը՝ Life Pnarama.am

Leave A Reply

Your email address will not be published.