Հնդկաստանում կինն առաջին անգամ մայրացել է փոխպատվաստված արգանդի շնորհիվ

0

Հնդկաստանի 28-ամյա բնակչուհի Մենակաշի Վալանը լույս աշխարհ է բերել արգանդի փոխպատվաստման շնորհիվ բեղմնավորված երեխայի, ինչն Ասիայում առաջին նման դեպքն է: Այդ մասին գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ երիտասարդ կնոջը հղիանալու համար անհրաժեշտ օրգանը տրամադրել է մայրը: Հայտնի է, որ արգանդի փոխպատվաստման վիրահատությունն իրականացվել էր նախորդ տարվա մայիսին:

Baby Radha is the first infant to be born in Asia after a uterus transplant. Her mother Meenakashi Walan had the procedure in May last year after the organ was donated to her from her own mother. Radha was born at 32 weeks via C-section weighing 3lbs 1oz
Վալանն առանց այդ վիրահատության չէր կարող մայրանալ, քանի որ հղիության արհեստական ընդհատման երեք ու վիժման մեկ դեպքից հետո նրա արգանդը «ոչ պիտանի» էր դարձել:

Աղջկա 45-ամյա մայրը որոշել է իր արգանդը տրամադրել: Բարեհաջող վիրահատությունից հետո իրականացվել է արտամարմնային բեղմնավորում

Վալանի ու ամուսնու երկար սպասված առաջնեկը ծնվել է 32 շաբաթական՝ կեսարյան հատման միջոցով:

 

Radha is pictured at the Galaxy Care Hospital in Pune, where she was born and is expected to spend the next few months. Conceived via IVF, Mrs Walan has described her as a 'miracle'

Աղբյուրը մանրամասնում է, որ աշխարհում արգանդի փոխպատվաստման արդյունքում լույս աշխարհ եկած երեխաները շատ քիչ են: Առաջին նման դեպքը գրանցվել է 2014թ.՝ Շվեդիայում: Դրանից հետո տասից ավելի նմանօրինակ վիրահատություններ են իրականացվել Շվեդիայում ու Միացյալ Նահանգներում:

Mrs Walan is pictured after her C-section with the team of doctors who performed the delivery. Although her pregnancy went to plan, one of her surgeons, named Dr Sailesh Putambekar, described the birth as 'complicated' due to the blood vessels in her donated uterus being small

Նշվում է, որ արգանդի փոխպատվաստման դեպքում կինը երեխային պետք է ունենա բացառապես կեսարյան հատման միջոցով:

Staff at Galaxy Care Hospital are pictured celebrating after Radha's birth  

Աղբյուրը՝ Tert.am

Leave A Reply

Your email address will not be published.