Ինչ եք բանակցում պարոնայք, թե էլի ինչ ուզում, էն էլ բանակցում եք․ փաստաբան
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՌԴ կառավարության պաշտոնական կայքում առկա տեղեկատվության համաձայն` երեկ հայկական կողմից Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ տեղի է ունեցել եռակողմ նիստ, որի ժամանակ, ի թիվս այլնի, Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցչի հետ քննարկվել են նաև տրանսպորտային հաղորդակցության ուղիների վերաբացման հնարավորությունները…
Հիմա հարցը- Ինչ եք բանակցում պարոնայք, թե էլի ինչ ուզում, էն էլ բանակցում եք… տեսանք ձեր բանակցությունների արդյունքները… պարզ տեքստով ասեք ինչի շուրջ եք բանակցում, հետո ուշ կլինի…»: