«Եթե մայրամուտ, ապա միայն այսպիսին». Անահիտ Սիմոնյանի ու որդու ջերմ լուսանկարը ծովափնյա հանգստից

0

Երգչուհի Անահիտ Սիմոնյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերն արվել են Հունաստանում հանգստի ընթացքում։ Անահիտը կադրերում պատկերված է իր ու երգիչ Հայկոյի որդու՝ Արմանի հետ։ Մայր ու որդի ջերմ գրկախառնված են։ «Եթե մայրամուտ, ապա միայն այսպիսին»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է երգչուհին։

Ավելի վաղ հրապարակված հոլովակում Անահիտ Սիմոնյանը ջինսե կարճ շորտ էր կրում, վառ գույնի տոպ։ Երգչուհին արձակել էր մազերն ու դիմահարդարված չէր։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ պայուսակ, թեւնոցներ: «Առանց դիմահարդարման, առանց ֆիլտրերի, առանց էֆեկտների»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր Անահիտ Սիմոնյանը։

Leave A Reply

Your email address will not be published.