Իրինա Շեյքն ինստագրամում գովազդում է իր անվամբ պայուսակները
Victoria’s Secret-ի աստղ Իրինա Շեյքն ինստագրամում տարածել է նկարներ՝ գովազդելու The Kooples բրենդի ու իր համագործակցության արդյունքում ստեղծված Irina by the Kooples պայուսակները։
Մոդելը տարածել է 3 նկար՝ յուրաքանչյուրը տարբեր գույնի պայուսակներով։ Իրինայի երկրպագուները հավանել են նկարները։
Նկարներում մոդելը մինիմալ դիմահարդարմամբ է ու թափված մազերով։
The Kooples-ի պայուսակները տարբեր չափսերի են ու դրանց միջին գինը տատանվում է 395-ից 645 դոլարի սահմաններում։
Աղբյուրը՝ Life Panarama.am