Մոսկվայում ծեծել են երգիչ Պիեռ Նարցիսսին
Երգիչ Պիեռ Նարցիսսը դիմել է ոստիկանություն՝ հայտարարելով, որ իր նկատմամբ բռնություն է կիրառվել: Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ի գիշերը՝ ակումբներից մեկի մոտ:
Պիեռ Նարցիսսը տեսել է, թե ինչպես է հարբած տղամարդը գիշերային ակումբի մուտքի մոտ վիճում անվտանգության աշխատակիցների հետ ու անհանգստացնում անցորդներին: Տեսնելով Նարցիսսին՝ տղամարդը նրան խնդրել է իրեն ուղեկցել ակումբ, իսկ երբ երգիչը հրաժարվել է, վիրավորել է ու սկսել է նկարահանել է նրան՝ իր մոտ գտնվող հեռախոսով:
Երգիչը ձեռքով մի կողմ է հրել հեռախոսը,ինչից հետո հարբած տղամարդը բաժակով հարվածել է նրա գլխին: Ակումբի աշխատակիցները առաջին բուժօգնություն են ցուցաբերել Նարցիսսին և նրան տուն են հասցրել:
Պարզվել է, որ երգիչն ուղեղի ցնցում է ստացել: Նա դիմել է ոստիկանություն:
Աղբյուրը՝ Life Panarama.am