Դոնալդ Թրամփը դեսպանի պաշտոնում առաջադրել է Mar-A-Lago ակումբի անդամ Լանա Մարքսին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Lana Marks շքեղ պայուսակների դիզայներ ու իր Mar-A-Lago ակումբի անդամ Լանա Մարքսին առաջադրել է Հարավային Աֆրիկայում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում։
Այս առաջադրումը կրկին հարցեր է բարձրացրել, որ նախագահը գործում է հօգուտ նրանց, ովքեր իր թանկագին ակումբի անդամներն են։
Մարքսը ծնվել ու մեծացել է Հարավային Աֆրիկայում, նա խոսում է կոսա և աֆրիկաանս լեզուներով։
65-ամյա տիկինը չունի քաղաքական փորձ, ինչպես նշանակված դեսպանների մոտ մեկ երրորդը, որոնք մասնավոր հատվածից են։
Մարքսը հայտնի է իր շքեղ աքսեսուարներով, որոնց մի մասը պատրաստվում է այնպիսի կենդանիների կաշվից, ինչպիսիք են ալիգատորը կամ ջայլամը։ Մեկ կլաչը, պատրաստված կենդանու կաշվից ու զարդարված ադամանդներով, վաճառվում է մինչև 400 հազար դոլարով։ Նրա պայուսակնեըը կարմիր գորգին կրում են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Քեյթ Ուինսլեթ, Անջելինա Ջոլին, Սարա Ջեսիկա Պարկերը։
Աղբյուրը՝ Life Panarama.am