Պետք է մուրճին հակադրենք հանքահատ մուրճ․ Սեյրան Օհանյան
«Մենք ապրում ենք Հայաստանի և Արցախի հանրապետությունների ծանրագույն ժամանակահատվածներում: ԱԺ 8-րդ գումարման անդրանիկ նիստը սկսվել է ծանր և ցավալի իրողության պայմաններում, երբ երկու ամսից ավելի ադրբեջանական բանակը հատել է Հայաստանի սահմանը խախտելով մեր երկրի ինքնիշխանությունը, երբ 44-օրյա պատերազմի վերքերը դեռ բաց են , իսկ պատերազմը դեռ չի ավարտվել։ Հարյուրավոր գերիների ճակատագիրներն անհայտ են և յուրաքանչյուր օր նոր բախումների զոհերի և գերեվարության փաստեր ունենք և մեր երկիրը՝ Հայաստանը և Արցախը, լրջագույն անվտանգային սպառնալիքի առջև են կանգնած և մեր հազարավոր հայրենակիցներ ապագայի տեսլական չունեն»- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, որ արտահերթ ընտրությունները չեն հանգուցալուծել երկրում ստեղծված քաղաքական և, մանավանդ, բարոյական ճգնաժամը։
«Ի թիվս արտագին լրջագույն մարտահրավերների, ըստ էության, արտաքին ներխուժման, մեր հասարակությունը երկփեխկվածության անընդունելի մթնոլորտում է ապրում և ամեն ինչ ամեն օր ավելի է խորանում իշխանություների որդեգրած ռեպրեսիվ վարքագծի արդյունքում: Սակայն մենք հուսահատվելու իրավունք չունենք»- հավելեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը։
Անդրադառնալով կալանավորված գործըներներին՝ Օհանյանն նշեց, որ իրենց գրծընկերները հայտնվել են մուրճի քաղաքականության ներքոն և այս իրավիճակից դուրս գալու տարբերակ կա՝ պետք է մուրճին հակադրել հանքահատ մուրճ։