K-pop-ի աստղին ձերբակալել են անչափահասների բռնաբարության կասկածանքով
Պեկինի ոստիկանությունն անչափահասների բռնաբարության կասկածանքով ձերբակալել է 30-ամյա K-pop երգիչ Քրիս Վուին (Կանադայի քաղաքացի չինական արմատներով)։ Վուի կողմից ոտնձգությունների մասին առաջին անգամ հայտարարել է 19-այա ուսանողուհի Դու Մեյչժուն, հայտնում է «ԲիԲիՍի»-ն։
Քննիչները հանգել են այն եզրակացության, որ 30-ամյա Վուն «մի քանի անգամ խաբել է երիտասարդ կանանց՝ նրանց ստիպելով իր հետ սեռական հարաբերություն ունենալ»։
19-ամյա ուսանողուհի Դու Մեյչժուի խոսքով՝ երբ ինքը 17 տարեկան է եղել, իրեն աստղի տուն երեկույթի են հրավիրել, խմնեցրել, իսկ հաջորդ օրն ինքն արթնացել է նրա անկողնում։ Նա խնդում է, որ իր հետ կապ է հաստատել եւս յոթ կին, այդ թվում անչափահաս, որոնց Վուն գայթակղել է աշխատանքի խոստումներով եւ այլ հնարավորություններով։ Անպատշաճ վերաբերմունքի մասին մեղադրանք է առաջադրել է նվազագույնը 24 կին։
Երաժիշտը հերքել է մեղադրանքները։ Նա հայտարարել է, որ «եթե իրականում նման բան տեղի ունենար, ինքն անձամբ իրեն կնստեցներ»։ Նրա փաստաբանները դատական հայց են ներկայացրել արտիստին մեղադրած կնոջ դեմ։
Քրիս Վուն «EXO-M» հայտնի խմբի նախկին անդամ է։ Նա նաեւ Louis Vuitton, Bvlgari, Porsche եւ այլ ընկերությունների գովազդային դեմքն է Չինաստանում։ Սակայն մեղադրանքներից հետո շատ կազմակերպությունները չեղարկել են պայմանագրերը նրա հետ։