Առաջին ալիքը` «Եվրատեսիլում» ՀՀ մասնակցի և Նատալյա Օրեյրոյի համատեղ ելույթի լուրերի մասին

0

 

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ ապրիլի 7-ին Նատալյա Օրեյրոն համերգ կունենա Երևանում։ Երգչուհին Հայաստան է ժամանելու իր «Անմոռանալի շրջագայություն» խորագրով համերգային ծրագրի շրջանակում։

 Armtimes.com-ը գրել է, որ Օրեյրոյի երևանյան համերգի կազմակերպիչները ցանկանում են, որպեսզի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում նա զուգերգով հանդես գա Հայաստանի մասնակցի հետ: Համերգի կազմակերպիչ «Гамаюн» ընկերության պրոդյուսեր Մաքսիմ Հովհաննիսյանը  նշել է, որ փորձում են կապ հաստատել ՀՀ-ում «Եվրատեսիլ» մրցույթով զբաղվողների հետ:

Картинки по запросу natalya oreyra armeniaПохожее изображение

 

 

 

Առաջին ալիքից մեզ հայտնեցին, որ այս պահին նման հարցով որևէ բանակցություն չեն վարում.  ««Եվրատեսիլ 2019»–ին Հայաստանի մասնակցությունը հաստատ է, սակայն դեռ չգիտենք, թե ով է ներկայացնելու մեր երկիրը և ինչ տարբերակով է ընտրվելու պատվիրակը։ Հնարավոր համագործակցության մասին կարելի է մտածել մասակցի ընտրությունից հետո։

Այս օրերին բոլոր ուժերը կենտրոնացրել ենք «Մանկական Եվրատեսիլի» վրա, քանի որ հաշված օրերից` նոյեմբերի 25–ին, L.E.V.O.N.–ի ելույթն է»։

Աղբյուրը՝ Tert.am

Leave A Reply

Your email address will not be published.