Ամենածեր ավստրալացին մեկ տարի սվիտերներ Է գործել պինգվինների համար
Ամենածեր ավստրալացին՝ 109-ամյա Ալֆրեդ Դեյթը, իր ժամանակն անցկացնում Է պինգվինների համար սվիտերներ գործելով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Telegraph-ին, գործվածքները պետք Է եկել Ֆիլիպ կղզում պինգվինների օգնության հիմնադրամին:
Դեյթի խոսքով՝ երբ ինքն անցյալ տարվա մարտին եկել Է Նոր Հարավային Ուելսի Կենտրոնական ափին գտնվող ծերանոց, անմիջապես բուժքույրերին հարցրել Է, թե ինքը կարող Է արդյոք ինչ-որ կերպ կիրառել իր ունակությունները: Այն ժամանակ նրանք ծերունուն առաջարկել են արձագանքել հիմնադրամի խնդրանքին եւ սկսել սվիտերներ գործել պինգվինների համար:
Տղամարդը, որը գործել Է սովորել 80 տարի առաջ, ակտիվորեն ձեռնամուխ Է եղել աշխատանքի, արդյունքները հիմնադրամի ներկայացուցիչները համարել են շշմեցուցիչ: Աշխարհի տարբեր ծայրերից շահագրգիռ մարդկանց օգնությամբ հաջողվել Է սվիտերներ գործել 32 հազար պինգվինների գաղութի համար, նշել Է The Daily Mail-ը:
Հիմնադրամում ճշտել են, որ պինգվինների համար սվիտերները ոչ թե տուրք են նորաձեւությանը, այլ անհրաժեշտություն. այսպես նրանց կարելի Է պաշտպանել նավթի տարածման հետեւանքներից, որոնք հանգեցնում են այն բանին, որ թռչունները սառչում են եւ չեն կարողանում որս անել:
Աղբյուրը՝ Armenpress