Լեդի Գագան այցելել է Pacific Palisades High School, որտեղ դպրոցի մարզադահլիճում Կարմիր խաչը ճամբար է ստեղծել հրդեհից տուժածների համար

0

Արդեն քանի օր է՝ Քալիֆորնիայում հրդեհներ են մոլեգնում: Քալիֆորնիայի իշխանությունները հայտարարել են, որ նահանգում առաջին անգամ է տեղի ունենում նման մասշտաբի հրդեհ: Ի դեպ, հետաքրքիր է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե դադարեցնում է նահանգը պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորել, քանի որ կասկածում է, որ տեղական իշխանությունները ֆինանսները խելամիտ չեն ծախսում: Իսկ մինչ քաղաքական գործիչներն իրենց հարցերն են պարզաբանում, հրշեջներն, իրենց կյանքը վտանգելով, Մալիբուում կրակն են մարում, որտեղ հրդեհը մինչեւ վերջ ոչնչացրել է մեծ թվով հայտնիների առանձնատները: Կրակը հասել է նաեւ Լեդի Գագայի տանը, բայց քամին ուղղությունը փոխել է, եւ 32-ամյա երգչուհու առանձնատանը չի հասել:

Հանրահայտ երգչուհին Լոս Անջելեսում այցելել է Pacific Palisades High School, որտեղ դպրոցի մարզադահլիճում Կարմիր խաչը ճամբար է ստեղծել հրդեհից տուժածների համար: Լեդի Գագան եկել է շփվելու ոչ միայն հրդեհից տուժածների հետ, այլեւ հրշեջների եւ ոստիկանների, որոնք աշխատում են կրակի գոտում:

«Գիտեմ՝ մենք ծանոթ չենք եւ միմյանց չենք ճանաչում, բայց ես իմ սերն եմ տարածում ձեզ համար: Ես ձեզ սիրում եմ, դուք մենակ չեք: Եկեք, միասին լինենք», — հայտարարել է երգչուհին:

Աղբյուրը՝ Life Panarama.am

Leave A Reply

Your email address will not be published.