Ռուս խաղաղապահներն ապահովում են հացահատիկի բերքահավաքի անցկացման անվտանգությունը Մարտակերտի շրջանում

0

Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են ԼՂ-ում ապահովել բնակիչների անվտանգությունը։ Խաղաղապահներն ապահովել են Մարտակերտի բնակիչների կողմից իրականացվող հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքների անվտանգությունը: Տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Կոլեսնիկովը հայտնել է, որ այսօր իրականացվում է գյուղատնտեական աշխատանքների անվտանգության ապահովումը Մարտակերտի շրջանում։ Այստեղ հացահատիկի բերքահավաքն ուշացումով է սկսվել։

Երկու ամսից էլ կմեկնարկի ձմռան ցանքը, իսկ դաշտերը չեն հասցնի վերականգնվել:

«Ադրբեջանական դիրքի կողքին մենք վախենում էինք մեր բերքը հավաքելուց, խաղաղապահների շնորհիվ մենք այլևս չենք վախենում»- ասել է տեղի բնակիչներից մեկը։

Մարտակերտի շրջանի դաշտերում իրականացվող աշխատանքներով կավարտվի Լեռնային Ղարաբաղի հացահատիկի բերքահավաքը, սակայն տեղի բնակիչներն արդեն դիմում են մարդասիրական արձագանքման կենտրոն, որպեսզի ցանքի աշխատանքները չխաթարվի։

Leave A Reply

Your email address will not be published.