Բաքվում դատում են 2 հայ գերիների, որոնք մեղադրվում են լրտեսության համար

0

Ադրբեջանում սկսվել է 2 հայ ռազմագերիների՝ Դավիթ Տիգրանի Դավթյանի և Գևորգ Ռուբենի Սուջյանի դեմ քրեական գործով դատավարությունը, որոնք մեղադրվում են լրտեսության համար, գրում է minval.az կայքը:

Դատավոր Ալի Մամեդովի նախագահությամբ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ընթացող դատավարության ընթացքում պարզվում են մեղադրյալների անձնական տվյալները:

Դավթյանին և Սուջյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով (լրտեսություն):

Leave A Reply

Your email address will not be published.