Մխիթար Զաքարյանը կալանավորվեց․ փաստաբան
Մեղրիի նախկին համայնքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Մխիթար Զաքարյանը կալանավորվեց։ Այս մասին հայտնում է փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Ստանդարտ սցենարով…
Մխիթար Զաքարյանի ձերբակալումը դատարանը ճանաչեց ապօրինի, սակայն կալանավորեց 2 ամսով։
Դատական պրոցեսի և դատարանի որոշման մասին մանրամասները կներկայացնեմ քիչ ավելի ուշ»,-գրել է փաստաբանը։