Կալիֆորնիայում աղետալի հրդեհների զոհերի թիվը հասել է 25-ի. Թրամփը սպառնում է զրկել ֆինանսավորումից

0

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում օրեր առաջ սկսված անտառային հրդեհներն արդեն 25 մարդու կյանք են խլել ու շարունակում են արագ տարածվել՝ ընդգրկելով ավելի ու ավելի շատ տարածքներ:

Զոհերից 23-ի մարմինները հայտնաբերել են Փարադայսում, եւս 2-ինը՝ Մալիբուի ափերի մոտ: Ներկայիս հրդեհը հավակնում է դառնալ ամենաաղետալին Կալիֆորնիայի պատմության մեջ: Բյութ, Վենտուրա եւ Լոս Անջելեսի շրջաններում հայտարարված է արտակարգ դրություն:

Related image

Հրդեհների հետեւանքով հիմնովին ոչնչացվել է Փարադայս քաղաքը, միայն այստեղ 7 հազար տուն է այրվել, Կալիֆորնիա նահանգի տարածքի մեծ մասը ծածկված է ծանր ծխի հսկայական շերտով:

 

Ենթադրվում է, որ զոհերի թիվը կտրուկ կավելանա, քանի որ կան արդեն 110 անհետ կորածներ: Մինչ այս պահը   տարհանվել է 250.000 մարդ, նրանց թիվը եւս ավելանում է: Կրակի տարածմանը նպաստում են նաեւ ուժգին քամիները:

Image result for california fire

Նշվում է, որ անհետ կորածների թվում այն մարդիկ, որոնք հայտնաբերվելու են, գրեթե անճանաչելի են լինելու, քանի որ կրակը գրեթե մոխրացրել է մարմինները: Այս պատճառով նախատեսվում է ԴՆԹ լաբորատորիաներ տեղակայել, որոնք կգործեն շարժական սկզբունքով:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Կալիֆոռնիային զրկել դաշնային ֆինանսավորումից, քանի որ նահանգային իշխանությունները ավերիչ անտառային հրդեհները մարել չեն կարողանում:

Related image

Թրամփը նշել է, որ ամեն տարի նահանգին միլիարդավոր դոլարներ են հատկացվում բյուջեից, սակայն վատ աշխատանքի հետեւանքով անտառային հրեդհները բազմաթիվ զոհերի պատճառ են դառնում, իսկ դրանք մարելու ջանքերը ավարտվում են անհաջողությամբ:

Image result for california fire

Աղբյուրը՝ armtimes.com

Leave A Reply

Your email address will not be published.