Բրիթնի Սփիրսը խաբո՞ւմ է երկրպագուներին. երգչուհու տեսանյութը հանգստից
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի հետեւորդները կասկածում են, որ աստղը խաբում է իրենց։ Երկրպագուներն այդ եզրակացությանն են հանգել տեսանյութի շպատճառով, որն արվել է հանգստի ընթացքում։
Սփիրսը հանգստի տպավորություններով կիսվել է Instagram-յան էջում՝ տեսանյութ հրապարակելով, որում կարմիր լողազգեստով ժամանակ է անցկացնում լողափին։ Երգչուհին կադրերում պատկերված է՝ ավազին պառկած։ Հոլովակի սկզբում նա, իբրեւ, տեսանկարահանում է հավայան Մաուի կղզու բնապատկերն իր համարից։
«Ինձ դուր են գալիս գիշերային օվկիանոսի աղմուկը եւ ծիծաղը, որոնք լսելի են դառնում։ Այստեղ միավորում է, եւ այն հավերժ է։ Ահա ես խաղում եմ լողափին եւ հրեշտակներ նկարում ավազին»,- գրել է երգչուհին։
Սակայն ուշադիր երկրպագուները տեսանյութի հրապարակումից հետո Սփիրսին մեղադրել են ստելու համար։ Instagram-ի օգտատերերը նկատել են, որ հոլովակի ավարտին նա պառկած է ջրի մոտ գլխարկով ու կարմիր լողազգեստով։ Երգչուհին նմանատիպ կադրեր հրապարակում էր նաեւ նախորդ տարվա սեպտեմբերին։ «Սա եղել է 2020թ․-ի սեպտեմբերին։ Մի խաբնվեք այս «նոր» հրապարակումներով», «Սա ակտուալ չէ։ Համեմատեք այն սեպետմբերի 23-ին Հավայան կղզիներից հրապարակման հետ։ Ջրիմուռների կույտը նույն վայրում է գտնվում, ինչ կադրերում, որոնցում նա այս տեսանյութում է»,- նշել են օգտատարերը։
Բրիթնի Սփիրսը խոստովանել է, որ տարիներ շարունակ սոցիալական ցանցերում երջանիկ կյանքի իմիտացիա է ստեղծել։ Երգչուհին այժմ փորձում է ազատվել հոր խնամակալությունից, որը թույլ չի տալիս կառավարել սեփական ճակատագիրը։