Ամենանորաձև սվիտերներ 2018

0

Ա/Ձ սեզոնի սվիտերները դժվար է անվանել ձանձրալի: Ցուրտ եղանակին անհրաժեշտություն լինելուց բացի դրանք  այս սեզոն  շատ հետաքրքիր են՝ վառ գույներով, պրինտերով, անսովոր ձևվածքով:

Նորաձև սվիտերների մասին ավելի մանրամասն

1

V-աձև  կամ  կլոր բացվածքով սվիտերներ

Ակտուալ են երկու տարբերկն էլ, միայն թե կլոր բացվածքը տեսողականորեն  կարճացնում է վիզը և մի փոքր կլորացնում դեմքը, եթե ձեզ հակացուցված է նման էֆեկտը, ապա խուսափեք կլոր բացվածքներից: Սուպերնորաձև են հատկապես  ուսերի հատվածը մի փոքր բացող կլոր բացվածքները:  V-աձև բացվածով սվիտերներն իդեալակն են  Dolce & Gabbana, Edem Couture, Fausto Puglisi,  Alexander Lewis նորաձևության տներն առաջարկում են կրել դրանք վերնաշաիկների հետ:

1

Բարձր պարանոցով սվիտեր

Վադալազկա հիշենցնող սվիտերները ոչ միայն  նորաձև են, հարմարավետ ու պրակտիկ,  նաև ունեն հաճելի բոնուս, նրանք թեկուզ տեսողականորեն, բայց մեծացնում են կուրծքը:

3

Երկար սվիտերներ

Դրանք էքսպերիմենտների լայն հնարավորություն են տալիս՝ կրել կարճ կիսաշրջազգեստի հետ, այնպես, որ այդ կիսաշրջազգեստը նույնիսկ չերևա, կամ համադրել լայն տաբատների ու մաքսի կիսաշրջազգեստների հետ,  կարելի է կրել անգամ ամառային երկար զգեստների վրայից, միակ դեմոդե տարբերակը թերևս երկար սվիտեր գումարած սև զուգագաուլպա տարբերակն է, բայց այստեղ էլ կարելի է դիմել նորաձև բազմաշերությանը և սվիտերը կրել վերնաշապիկի  հետ4

Կարճ սվիտերներ

Այստեղ նույնպես ակտուալ կլինի բազմաշերտությունը: Կարճ սվիտերները համադրեք երկար բլուզների հետ՝ նախ ավելի տաք կլինի, հետո՝ ավելի պրակտիկ:

5

Սպորտային սվիտեր

Իդեալական են այն ժամանակ, երբ դուք  relax տրամադրություն ունեք:

6

Սվիտեր և գոտի 

Ակտուալ է կրել սվիտերը գոտիի հետ՝ ընդգծելով իրանը:

7

Գույներ ու պրինտեր

Որքան վառ, այդքն լավ: Թերևս սա է սեզոնի կարգախոսը: Ամանորին ընդառաջ ակտուալ են դառնում տոնական տրամադրությամբ սվիտերները՝ ամանորյա պրինտերը, կարմիր ու կանաչ երանգները, եղնիկներն ու տոնածառերը  ամանորյա շունչ են բերում:

8

9

239

Leave A Reply

Your email address will not be published.