Դեյնա Ուայթ. «Մեյվեզեր-Նուրմագոմեդով մենամարտ տեղի չի ունենա»

0

UFC-ի նախագահ Դեյնա Ուայթը հայտարարել է, որ UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի և բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի միջև մենամարտ տեղի չի ունենա: Նա նշել է, որ այդ գաղափարն իրեն բացարձակ դուր չի գալիս: Այս մասին հայտնում է «Allboxing»-ը:

Image result for Մեյվեզեր-Նուրմագոմեդով

«Լոս Անջելեսում հանդիպում եմ ունեցել Ֆլոյդի թիմի հետ: Չեմ ցանկանում, որ մարդիկ մտածեն, թե մենք ինչ-որ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, մենք ընդամենը շփվել են միմյանց հետ: Ֆլոյդ-Հաբիբ մենամարտ տեղի չի ունենա, թեև UFC-ում այդ գաղափարին «ոչ» չեն ասել:

Վստահաբար կարող եմ ասել, բռնցքամարտի կանոններով մենամարտ տեղի չի ունենա: Ինձ դուր չի գալիս այդ գաղափարը: Ես այդ մասին Հաբիբի հետ անգամ չեմ խոսել, բայց եթե նա ցանկանար, զրույց տեղի կունենար: Նուրմագոմեդովը ճիշտ կանի, եթե զբաղվի տիտղոսը պաշտպանելու մասին քայլեր կատարելով: Ահա թե որտեղ պետք է նա կենտրոնանա:

Related image

Կա պատճառ, որ Մեյվեզերը ցանկանում է մենամարտել իմ տղաների հետ. նա վաստակում է մեծ գումարներ: Իհարկե, մեզ համար ևս դրանք մեծ գումարներ են, սակայն նման մենամարտել կազմակերպել մենք չենք պատրաստվում»,- ասել է Ուայթը:

Աղբյուրը՝ SPORT Panarama.am

Leave A Reply

Your email address will not be published.