«Յուվենթուսի» նախկին հարձակվող Վինչենցո Յակվինտան դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Թուրինի «Յուվենթուսի» նախկին հարձակվող Վինչենցո Յակվինտան դատապարտվել է 2 տարվա ազատազրկման`ապօրինի զենք պահելու համար: Այս մասին հայտնում է «Football Italia»-ն:
38-ամյա ֆուտբոլիստը մեղադրվում էր նաև հանցավոր խմբի հետ կապեր ունենալու մեջ, սակայն պաշտպանները կարողացել են ապացուցել նրա անմեղությունը: Իսկ ահա Յակվինտայի հայրը` Ջուզեպեն, նույն պատճառով դատապարտվել է 19 տարվա ազատազրկման:
Նախկին ֆուտբոլիստը դեռ կարող է խուսափել պատժից, քանզի բողոքարկման իրավունք ունի: Յակվինտան պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2012 թ.: Իտալիայի ֆուտբոլի ազգային ընտրանու կազմում 2006 թ. հռչակվել է աշխարհի չեմպիոն:
Աղբյուրը՝ Panarama.am SPORT