Քենդալ եւ Քայլի Ջեններները վաճառքի են հանել պայուսակների իրենց նոր հավաքածուն
Քույրեր Քենդալ եւ Քայլի Ջեններները 2013թ․-ին որոշել էին ստեղծել հագուստի եւ աքսեսուարների իրենց սեփական ապրանքանիշը։ Այժմ ռեալիթի շոուի աստղերը Walmart-ի հետ համագործակցությամբ վաճառքի են հանել պայուսակների իրենց նոր հավաքածուն, հայտնում է Daily Mail-ը։
Պայուսակները վաճառքի են հանվել երեկ ուշ երեկոյան։
Ողջ հավաքածուն բաղկացած է 42 պայուսակից, աքսեսուարներից, դրամապանակներից եւ այլն։
Ի դեպ, նոր հավաքածուն բավականին մատչելի է, ամենաթանկ պայուսակն արժե 36 դոլար։
Նշենք, որ այդ նույն ժամանակ, օրինակ Քայլիի հատուկ կոսմետիկ միջոցների հավաքածուն, որը նախատեսված է Հելոուինին պատրաստվելու համար, արժե 195 դոլար։
Աղբյուրը՝ News.am