Քանյե Ուեսթ. «Այժմ աչքերս բացվեցին։ Ես հասկացա, որ ինձ օգտագործում են»

0

Սովորաբար Քանյե Ուեսթի Twitter-ի էջը մենք հիշում ենք յան ժամանակ, երբ ռեփերն այնտեղ սկսում է անդադար հայտնել իր մտքերը, որոնք դժվար է հասկանալ։ Սակայն այս անգամ –ամյա երաժիշտը հստակ եւ պարզ արտահայտել է իր միտքը քաղաքականության հանդեպ իր վերաբերմունքի եւ դրանում իր դիրքի մասին։

Image result for kanye west

Ռեփերը հայտարարել է, որ նրան ստիպել են զարգացնել քաղաքական գաղափարները, որոնց նա ինքը չի հավատում։

Իր խոսքերով, հետագայում նա մտադրություն չունի քաղաքականությամբ զբաղվել։

«Այժմ աչքերս բացվեցին։ Ես հասկացա, որ ինձ օգտագործում են, որպեսզի ես նրանց մտքեր տամ, որոնցում ես ինքս հավատ չունեմ»։

Ես հեռանում եմ քաղաքականությունից եւ ինձ ամբողջությամբ նվիրում եմ արվեստին։ Սակայն ասեմ, թե ում եմ ես աջակցում։ Ես աջակցում եմ նրանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը պաշտպանում են մեզ։ Ես հավատում եմ սիրուն եւ կարեկցանքին, աջակցում եմ նրանց, ովքեր պայքարում են իրենց երեխաների ապահովության համար։

Աջակցում եմ նոր ախատատեղերի ստեղծումը եւ մարդկանց համար ստեղծված այն հնարավորութունները, որոցում նրանք ամենաշատը կարիք ունեն։ Աջակցում եմ բանտային համակարգի բարեփոխումներին։ Աջակցում եմ սթափ միտքը եւ զենք պահելու ադեկվատ օրենքները, ինչը մեր աշխարհն ապահով կդարձնի», — գրել է Քանյեն։

Աղբյուրը՝ News.am

Leave A Reply

Your email address will not be published.