Ժերեմի Դելվեր. «Նախքան Ազնավուրի մահը՝ Հայաստանի ու հայերի մասին ոչինչ չգիտեի»

0

«Շառլ Ազնավուրը ինձ համար եղել է և կմնա համաշխարհային մեծության երգիչ: Ազնավուրի երգերով սերունդներ են դաստիարակվել: Նրա գլխավոր ուղերձներից  մեկը, որ մարդկության ապագան երիտասարդներն են` միշտ կմնա մեզ հետ»,-ասել է ֆրանսիացի երգիչ, բարիտոն, ֆրանսիական ազգային գվարդիայի երգչախմբի անդամ Ժերեմի Դելվերը հոկտեբմերի 28-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան այցելության ժամանակ: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայությունը։

Image result for Ժերեմի Դելվեր

 

Ֆրանսիացի երգիչը հուզված ու շնորհակալ է հրավերի համար: Նրա ձայնը համապատասխանել է երգին, այդ պատճառով էլ  Դելվերի ղեկավարը հենց նրան է ընտրել: Ըստ ֆրանսիացի բարիտոնի՝ իրեն օգնել են Արմեն Շմավոնյանը և Հիլդա Գեղամյանը:

«Հուսով եմ, որ կարողացել եմ փոխանցել այդ գեղեցիկ պոեզիայի իմաստը: Նախքան Ազնավուրի մահը՝ Հայաստանի ու հայերի մասին ես ոչինչ չգիտեի, հիմա այլ է», -ասել է Դելվերը՝ հավելելով, որ նաև շատ հայ ընկերներ ունի:

 

«Ես հավատում եմ, որ մի վայրկյանում կարող է փոխվել մարդու ճակատագիրը, համոզված եմ, որ  Դելվերի ճակատագիրը ևս փոխվել է: Նա դարձել է աշխարհասփյուռ հայության սիրելին»,-ասել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:

Image result for Ժերեմի Դելվեր

Ֆրանսիացի երգիչը երեկ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում էր: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ուղեկցությամբ նա շրջել է արգելոցի տարածքում` ծանոթացել հայկական ճարտարապետության գոհարներից մեկի պատմությանը, տաճարի ներսում ունկնդրել հնչող հայկական դուդուկի հնչյունները: Հայկական երաժշտությունը Դելվերին հիշեցրել  է Ազնավուրին տված վերջին հրաժեշտը:

Thumbnail

Ֆրանսիական ազգային գվարդիայի երգչախմբի անդամը կարճ ժամանակով է Հայաստանում: Նա տպավորվել է «Գառնի» տաճարի շքեղությամբ, բայց նաև խոստովանել է, որ չի հասցնի ծանոթանալ  հայկական մշակույթի ամբողջ գեղեցկությանը: Առաջիկա օրերին Դելվերը կմեկնի Հայաստանից՝ արձակուրդին կրկին վերադառնալու ակնկալիքով:

Հիշեցնենք, որ Դելվերը հայ հանդիսատեսին հայտնի է դարձել  Շառլ  Ազնավուրի հոնգեհանգստի արարողության ժամանակ «Հայկական վալս» ստեղծագործությունը կատարելուց հետո: Նա Հայաստանի իշխանությունների կողմից պաշտոկան հրավեր է ստացել` հոկտեմբերի 29-ին և 30-ին Երեւանում կայանալիք «Քեզ համար, Ազնավուր» խորագրով համերգին մասնակցելու համար: Ժ. Դելվերը «Հայկական վալսը» կկատարի մեծ շանսոնիեի հիշատակին նվիրված միջոցառմանը:

Աղբյուրը՝ 24.News.am

Leave A Reply

Your email address will not be published.