Արա Աբրահամյան. «Սերժ Սարգսյանը չուներ այն վստահությունը, որ ունի Նիկոլ Փաշինյանը»
«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չուներ այն վստահությունը, որն ունի Նիկոլ Փաշինյանը»: 24News-ի հետ հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
«Պետք է այնպես անենք, որ մարդիկ վստահեն և հավատան: Մեր ազգի մեջ առաջին խնդիրը վստահությունն է»,-մանրամասնել է Աբրահամյանը:
Գործիչը նաև նշել է, որ Փաշինյանը կարող է համախմբել վստահելի մարդկանց, որոնց հետ կգնա առաջ, իսկ ինքը պատրաստակամ է աջակցել:
Մանրամասները՝ տեսանյութում։
Աղբյուրը՝ 4.News.am