Ավարտվել է «Եվրատեսիլ 2018» միջազգային երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը

0

Ավարտվել է «Եվրատեսիլ 2018» միջազգային երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ համերգը։ Ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության արդյունքներով եզրափակիչ անցան հետևյալ երկրների ներկայացուցիչները՝ Սերբիա, Մոլդովա, Հունգարիա, Ուկրաինա, Շվեդիա, Ավստրալիա, Նորվեգիա, Դանիա, Սլովենիա, Նիդեռլանդներ:

Հիշեցնենք, որ առաջին կիսաեզրափակիչից երզրափակիչ են անցել Ավստրիայի, Էստոնիայի, Կիպրոսի, Լիտվայի, Իսրայելի, Չեխիայի, Բուլղարիայի, Ալբանիայի, Իռլանդիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչները։

Եզրափակիչ համերգը տեղի կունենա մայիսի 12-ին։ Եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին կմիանան նաև նախորդ տարի հաղթած երկրի՝ Պորտուգալիայի, և մրցույթի կազմակերպիչ երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Իսպանիայի մասնակիցները:

Նշենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանը, որը ելույթ է ունեցել առաջին կիսաեզրափակիչում, դուրս է մնացել մրցույթից:

Public.am

Leave A Reply

Your email address will not be published.