Մաքսիմ Մանուկյանը բրոնզե մեդալակիր

0

Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն առաջին մեդալը նվաճեց: 82 կգ քաշային կարգում բրոնզե պարգևի արժանացավ 82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը` 4։1 հաշվով առավելության հասնելով Իրանի ներկայացուցիչ Սայիդ Աբդվալիի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Մանուկյանը մեկնարկային գոտեմարտում 5։1 հաշվով հաղթել էր ռուս Իմիլ Շարաֆետդինովին, 1/8 եզրափակչում պարտության մատնել կորեացի Ջին Հեոկ Կիմին, սակայն քառորդ եզրափակչում 1։2 հաշվով զիջել էր թուրք Էմրե Քուշին, ով էլ հասնելով եզրափակիչ` հայ ըմբիշին հնարավորություն էր տվել պայքարել մեդալի համար:

Related image

Աղբուրը՝ SPORT.Panarama.am

Leave A Reply

Your email address will not be published.