Հաբիբի և Քոնորի գործի քննությունը նշանակվել է դեկտեմբերի 10-ին
Նևադայի մարզական հանձնաժողովը որոշել է Ռուսաստանի ներկայացուցիչ Հաբիբ Նուրմագոմեդովի և իռլանդացի Քոնոր Մակգրեգորի գործի քննությունը նշանակել դեկտեմբերի 10-ին: Ինչպես տեղեկացնում է ESPN-ն, այդ օրը պետք է ներկա լինեն երկու բռնցքամարտիկներն էլ:
Հիշեցնենք, որ Քոնորն ու Հաբիբը ժամանակավոր որակազրկված են` հոկտեմբերի 6-ին Լաս Վեգասում կայացած մենամարտից հետո տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով: Չորրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթանակ էր տոնել Նուրմագոմեդովը, որից հետո հարձակվել էր Մակգրեգորի թիմի անդամների վրա, ովքեր ողջ մարտի ընթացքում վիրավորական խոսքեր էին հնչեցրել իր հասցեին:
Աղբյուրը՝ Panarama.am Sport