Երիտասարդ ընտանիքների ծրագրերը Կենտրոնական բանկը խափանեց

0

Մեկ տարուց ավելի է՝ հազարավոր երիտասարդ ընտանիքներ համբերատար սպասում են իրենց բնակարանին: Այն պետք է պատրաստ լիներ 2020 թվականի վերջին, այսինքն` երկու-երկուսուկես տարուց: Ընտանիքները փաստաթղթեր են հավաքել, ցուցակագրվել են, հոգեբանորեն ու նյութապես պատրաստվել, վարկեր վերցրել, հարազատների հետ բնակվող ընտանիքներն էլ անգամ բնակարանն են վաճառել, որպեսզի նոր բնակարանի կանխավճարը կարողանան պատրաստել: Այս մեկ տարվա ընթացքում ծրագրի շահառուներից շատերը գումար հավաքելու, տնտեսելու համար զրկանքներ են կրել: Այսինքն` մարդիկ ջանք են թափել` հույս ունենալով տան տեր դառնալ: Նախքան երկրում տեղի ունեցած փոփոխությունները, մոտավոր ժամկետներ էին սահմանված կանխավճարի, շինարարության մեկնարկի եւ այլ գործընթացների համար, ուստի երիտասարդ ընտանիքները դժվարությունների գնով պատրաստվել էին` ակնկալելով մոտ ապագայում սեփական բնակարանն ունենալ:
Նախորդ իշխանությունների օրոք «Մատչելի բնակարաններ երիտասարդ մասնագետներին» ծրագիրն իրականացնում էր պետությունը, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից նախատեսված է եղել վերաֆինանսավորման առանձին վարկային պորտֆել, որի միջոցով իրականացվել է ծրագրերի շահառուների վարկավորումը: Այսինքն` երկրում տեղի ունեցած հեղափոխությունը պետք է որ ապահովեր ծրագրի անխափան շարունակականությունը՝ հատկապես, որ այդքան մեծ թվով շահառու երիտասարդ ընտանիքներ էին ընդգրկված, որոնցից ոմանք բնակարան ունենալու մտքից ոգեւորված՝ նույնիսկ Հայաստանը լքելու մտքից են հետ կանգնել: Սակայն օրերս Կենտրոնական բանկն իր որոշմամբ երիտասարդ ընտանիքների հույսերը պարզապես խափանեց: ԿԲ-ն, կարելի է ասել, նոր կառավարության` «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագիրը, որը վերջերս էր հաստատվել, ուղղակի փաթաթեց արդեն եղած ծրագրի վզին:

Այսինքն` ԿԲ-ն որոշել է, որ «Վերածնունդ» երիտասարդական ավանի բնակարանների շահառուներին հիփոթեքային վարկեր հնարավոր է տրամադրել միայն «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում։ Երկու ծրագրերն էլ առաջին հայացքից սոցիալական են եւ բնակարանի տեր են դարձնում երիտասարդ ընտանիքներին, սակայն նոր կառավարության ծրագրով սահմանված են այնպիսի չափորոշիչներ, որոնք չեն համապատասխանում նախորդ իշխանությունների օրոք հաստատված ծրագրին: Նախորդն ավելի լավ ու լայն հնարավորություններ է ընձեռում երիտասարդ ընտանիքներին եւ տան տեր է դարձնում նաեւ երիտասարդ մասնագետին, որը, հնարավոր է, ընտանիք չի կարողանում կազմել հենց բնակարանի բացակայության պատճառով: Եթե կյանքի կոչվի նոր ծրագիրը, ապա շահառուների ցանկից ուղղակի դուրս կմնան 300-400 երիտասարդ ընտանիքներ ու ընտանիք կազմելու մտադրություն ունեցող երիտասարդներ:
Նախորդ ծրագիրը, կարելի է ասել, մեր երկրում իրականացված ամենահաջող սոցիալական ծրագիրն է, ինչի արդյունքում մինչ օրս բնակարանի տեր են դարձել ոչ բարձր եկամուտներ ունեցող շուրջ 2300 ընտանիքներ: Այսինքն` այդքան թվով ընտանիքներ իրենց ապագան այլեւս այս երկրի հետ են կապել, եւ նրանցից շատերը չեն փորձել տուն ունենալու համար «խոպաններում» աշխատանք գտնել: «Վերածնունդ»-ը այս ծրագրի հերթականն էր. այն կառուցվելու է Համալիրի հարեւանությամբ` Մոնթե Մելքոնյան 44 հասցեում: Երկրում տեղի ունեցած փոփոխությունների հետեւանքով ծրագիրն առանց այդ էլ հետ ընկավ իր ժամանակացույցից` սթրեսներ պատճառելով բնակարանի սպասող երիտասարդ ընտանիքներին: Այդուհանդերձ, շահառուները գրեթե կասկածներ չունեին, որ այն հաջողությամբ կիրագործվի` հաշվի առնելով իշխանության անցնցում փոխանցումը եւ ծրագրի սոցիալական լինելը:

Leave A Reply

Your email address will not be published.