Լևոն Հայրապետյանի հիշատակին Վանքում խաչքար-հուշարձան է բացվել
Հոկտեմբերի 18-ին, հայազգի բարերար և գործարար Լևոն Հայրապետյանի մահվան տարելիցի կապակցությամբ Մարտակերտի շրջանի Վանք համայնքում տեղի է ունեցել խաչքար-հուշարձանի բացման արարողություն:
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին Մարտակերտի շրջանային «Ջրաբերդ» պաշտոնաթերթից՝ մանրամասնելով, որ խաչքարը կանգնեցվել է համագյուղացիների ջանքերով՝ ի նշան երախտագիտության մեծն հայի:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Վանքի համայնքի ղեկավար Անդրեյ Սարգսյանը, Գուրգեն Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Արամայիս Բալայանը, համագյուղացի բարերար Արսեն Իոնիսյանը: Խաչքարի բացման պատիվը տրվել է Գուրգեն Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցի դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Գարեգին Սբրահամյանին եւ Արմեն Ահարոնյանին: Ապա Տեր Մատթեւոս քահանան անց է կացրել օրհնության կարգ, որից հետո ներկաները ծաղիկներ են խոնարհել հուշակոթողին:
Այնուհետեւ Գանձասարի վանական համալիրում տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողություն՝բարերարի հոգու խաղաղության համար: