Աշխարհի չեմպիոն Մարիո Կեմպեսը Հայաստանում է
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրավերով եռօրյա այցով Հայաստանում է արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ, 1978թ. աշխարհի առաջնության չեմպիոն և լավագույն ռմբարկու Մարիո Կեմպեսը, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Մայիսի 16-ին ՀՖՖ գրասենյակում տեղի է ունեցել Արմեն Մելիքբեկյանի և Մարիո Կեմպեսի հանդիպումը: Քննարկվել են Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման հեռանկարները և համագործակցության հնարավոր ձևաչափը: