Սահմանային որոշ հատվածներում նկատվում է ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում․ Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սա առավոտյան ԱԽ նիստում իմ ունեցած ելույթն է: Նիստից հետո հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության և ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում:
Բացի ներքին անվտանգային միջոցառումներից, Հայաստանը էլ ավելի է ակտիվացնում Հավաքական անվտանգության պայմանագրով և հայ-ռուսական ռազմավարական համակարգով նախատեսված արձագանքման ընթացակարգերը»:
Մանրամասները՝ տեսանյութում։