Քիմ Քարդաշյանը՝ «CFDA» մրցանակաբաշխության մրցանակակիր
«CFDA» նորաձևության մրցանակաբաշխությունն անվանում են նաև «նորաձև» Օսկար »: Ամեն տարի Ամերիկյան նորաձևության դիզայներների խորհուրդը պարգևներ է հանձնում «Կանանց հագուստի լավագույն դիզայներ», «Նորաձևության իկոնա», «Լավագույն միջազգային դիզայներ» և այլ անվանակարգերում: Այս տարի արարողությունը կանցկացվի հունիսի 4-ին և արդեն խոստանում է լինել առավել քննարկվածներից մեկը:
Այսպիսով, երեկ հայտնի դարձավ, որ այս անգամ անվանակարգերի ցուցակին կավելացվի ևս մեկ ` « Տարվա ազդեցություն » անվանակարգը: «CFDA»- ն անակնկալ չի արել և անվանել է դափնեկրի անունը : Մրցանակը կհանձնվի Քիմ Քարդաշյանին: Եվ dա զարմանալի չէ: Քիմը, ինչպես մյուսները, ակտիվորեն օգտագործում է սոցիալական ցանցերը, միայն Instagram- ում նրա անձնական պրոֆիլին հետևում է 111 միլիոն օգտատեր:
Public.am