Աշտարակում բացվել է Հայաստանում առաջին շոկոլադի թանգարանը (Լուսանկար)
«Գուրմէ Դուրմէ» շոկոլադի տունը երեկ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում բացել է Հայաստանում առաջին շոկոլադի թանգարանը։
Այցելուներն այստեղ կարող են ծանոթանալ շոկոլադի պատմությանը, պատրաստման գործընթացներին, ինչպես նաև համտեսել տարբեր միջուկներով պատրաստված շոկոլադ։
Շոկոլադի թանգարանի բացմանը մասնակցել է նաև ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և բարի երթ է մաղթել նախաձեռնությանը։
«Գուրմէ Դուրմէ» ընկերությունը ստեղծվել է Հայաստանում 2007 թվականին Ֆրանսիայից և Ավստրիայից հայրենադարձված երկու եղբայրների` Պիեռ և Դիրան Բաղդադյանների կողմից։
Աղբյուրը՝ BAVNEWS.