Շուշաննան և Վահե Սայանը միմյանց հավերժ սիրելու երդում են տվել Սաղմոսավանքում
Tert.am Life–ն առաջինն է իր ընթերցողներին հայտնել, որ այսօր դերասանուհի Շուշաննա Թովմասյանի հարսանիքն է։ Այժմ մեր ընթերցողներին ենք ներկայացնում նոր լուսանկարներ և մանրամասներ դերասանուհու և ռեժիսոր Վահե Սայանի հարսանիքից։
Մոտ մեկուկես տարի ընկերություն անելուց հետո Շուշաննան և Վահեն միմյանց հավերժ սիրելու երդում են տվել Սաղմոսավանքում։ Զույգն այսօր ոչ միայն պսակադրվել է, այլև պաշտոնապես օրինականացրել հարաբերությունները` ամրագրելով ամուսնությունը զագսում։
Նրանց հարսանիքն ներկա են ոչ միայն հարազատներն ու բարեկամները, այլև գրեթե բոլոր գործընկները, «Երևի» հեռուստասերիալի անձնակազմը։
Այժմ նորապսակների խնջույքը շարունակվում է երևանամերձ ժամանցի կենտրոններից մեկում։
Շուշաննան ու Վահեն հարսանիքից հետո կմեկնեն ամուսնական ճամփորդության։