Դավիթ Դադիկյանը Թուրքիայում հռչակվել է աշխարհի չեմպիոն
Թուրքիայում մեկնարկել է բազկամարտի աշխարհի առաջնությունը: Մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչ, +90 կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Դադիկյանը երիտասարդների պայքարում ձախ ձեռքով ոսկե մեդալ է նվաճել: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Դավիթ Դադիկյանն աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն է, իսկ Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող աշխարհի առաջնության եզրափակչում առավելության է հասել Ղազախստանը ներկայացնող բազկամարտիկ Արտյոմ Մոռոզովի նկատմամբ:
Աղբյուրը՝ Panarama Sport.am