Փարիզի նորաձևության շաբաթ. «Chanel»-ի շքեղ ցուցադրությունը

0

Նորաձեւության աշխարհը հնարավոր չէ պատկերացնել առանց Փարիզի, որը, կարծես, մշտապես նույնականացվում է բարձրաճաշակ ոճի հետ:

Փարիզի նորաձեւության շաբաթվա շրջանակներում տեղի ունեցավ  «Chanel Haute Couture Fall Winter 2018—2019» ցուցադրությունը: Ավանդաբար այն տեղի ունեցավ Գրան-Պալեում, որը անճանաչելիորեն փոխվել էր՝ վերածվելով փոքրիկ Փարիզի:

Related image

Հրավիրյալ աստղերի ցուցակում էին այնպիսի հանրաճանաչ դեմքեր, ինչպիսիք են Վանեսա Պարադին, վերջինիս ու Ջոնի Դեպի դուստր Լիլի Ռոուզ Դեպը, Պենելոպե Քրուզը եւ այլք:

Վանեսա Պարադին ու Լիլի Ռոուզ Դեպը

Պենելոպե Քրուզը

Ֆրանսիական շքեղ բրենդը պահպանել էր որոշակի՝ արդեն դասական դարձած հանդերձանքի տարրերը, որոնց թվում են վանդակավոր մոխրագույն վերարկուները: Այս անգամ «Chanel» նորաձեւության սիրահարներին զարմացրեց նորարարությամբ. մաքսի կիսաշրջազգեստներն այն չէին, ինչ թվում էին առաջին հայացքից: Երբ մոդելը պտտվում էր, կողքից երեւմ էր բավակնին խորը բացվածք, որը մի փոքր խորհրդավորություն էր հաղորդում ստեղծած կերպարին:

Մոդելների դիմահարդարումը եւ սանրվածքը ռոք-ըն-ռոլի շունչ ու մթնոլորտ էին սփռում: Հանդերձանքների մեջ կային այնպիսիք, որոնք աչքի էին ընկնում առանձնակի էքստրավագանտությամբ՝ շնորհիվ փետուրների, փայլերի եւ այլ դետալների:

Աղբյուրը՝ wmagazine

Leave A Reply

Your email address will not be published.