Հաբիբ Նուրմագոմեդովը պատասխանել է Ֆլոյդ Մեյվեզերի մենամարտ անցկացնելու առաջարկին
UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը պատասխանել է Ֆլոյդ Մեյվեզերի` Լաս Վեգասում մենամարտ անցկացնելու առաջարկին:
«Միայն ոչ Վեգասում, նրանք ինձ չեն վճարի»,- ասել է Հաբիբը:
Ռուսաստանի ներկայացուցիչը հոկտեմբերի 6-ին Լաս Վեգասում մենամարտել էր իռլանդացի Քոնոր Մակգրեգորի հետ և հաղթանակ տոնել չորրորդ ռաունդում: Հաբիբը մինչ այժմ չի ստացել այդ մրցավեճի համար նախատեսված հոնորարը` մենամարտի ավարտին տեղի ունեցած միջադեպի պատճառով:
Հիշեցնենք, որ անմիջապես մենամարտից հետո Նուրմագոմեդովը դուրս էր եկել ռինգի սահմաններից և հարձակվել Մակգրեգորի թիմի անդամների վրա, ովքեր ողջ մարտի ընթացքում վիրավորել էին իրեն
Աղբյուրը՝ Sport Panarama.am