Նիդերլանդները փակում է ավիահաղորդակցությունը Հնդկաստանի հետ
Նիդերլանդների իշխանությունները որոշել են այսօրվանից արգելել բոլոր ուղևորատար ավիաչվերթները Հնդկաստանից՝ կապված այդ երկրում համաճարակային իրադրության կրիտիկական վիճակի հետ։ Արգելքը կգործի մինչև մայիսի 1-ը։
Նշվում է, որ ավիաչվերթները դադարեցնում են՝ կանխելու Նիդերլանդներում COVID-19-ի նոր շտամների տարածումը։
Երկրի կառավարությունը փակել է ուղևորային ավիահաղորդակցությունը նաև Հարավաֆրիկյան Հանրապետության և Կենտրոնական ու Հարավային Ամերիկայի մի շարք երկրների հետ, ներառյալ Արգենտինայի, Բրազիլիայի, Չիլիի, Վենեսուելայի և այլն։