Դուբայում վաճառքի է հանվել աշխարհի ամենաթանկ կոշիկը
Դուբայում վաճառքի է հանվել աշխարհի ամենաթանկարժեք կոշիկը: Տեղական Jada Dubai դիզայներական տունը 17 մլն դոլար արժողությամբ կանացի բարձրակրունկ կոշիկ է ներկայացրել:
Կոշիկը պատված է ոսկով եւ ադամանդներով, յուրաքանչյուրի վրա 15 կատարանոց անթերի ալմաստ կա: 36 չափսի կոշիկը պատրաստված է միակ օրինակով:
Անհրաժեշտության դեպքում արտադրողը պատրաստ է պատվիրատուի չափսով նույն կոշիկից կարել, միայն թե պետք է նախ վճարել պահանջված գումարը:
Աղբյուրը՝ ArmLife