Էմանուել Մակրոնը և Բրիջիտ Մակրոնը ծանոթացել են, երբ Էմանուելը դեռ 15 տարեկան էր
Ֆրանսիայի նախագահ, 40–ամյա Էմանուել Մակրոնը և իր կինը` 65–ամյա Բրիջիտ Մակրոնը ծանոթացել են, երբ Էմանուելը դեռ 15 տարեկան էր: Այդ ժամանակ Բրիջիտը 39 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ 3 երեխաներ և լիցեյում Էմանուելի ու իր երեխաների գրականության ու դերասանական վարպետության ուսուցչուհին էր: Մակրոնը, դասընկերների խոսքով, միշտ է տարբերվել մյուսներից: Նա եղել է Բրիջիտի սիրելի աշակերտը։ Ուսուցչուհին Մակրոնի հետ քննարկում էր Պինտերայի պիեսները, Դելյոզայի աշխատանքները ու շատ շուտով դառնում է նրա մտերիմ զրուցակիցը։ Նրանց շփումը ժամանակի ընթացքում ինտելեկտուալից վերածվում է էմոցիոնալի։ Մակրոնը ինքնամոռաց սիրահարվում է Բրիջիտին։ Բրիջիտը զգում է, որ Էմանուելը սիրաարվել է իրեն, սակայն ոչինչ չի ձեռնարկում. նրանք 2–ն էլ վախենում են հասարակությունից և լռում են այդ մասին։ Բրիջիտը դա խենթություն էր համարում, քանի որ Մակրոնը շատ փոքր էր իր համար, սակայն որոշ ժամանակ անց Էմանուելը, չկարողանալով զսպել իր զգացմունքները` սիրո խոստովանություն է անում ուսուսչուհուն, իսկ մի քանի տարի անց, երբ նա դառնում է չափահաս` նրանց մշտական շփումը վերածվում է սիրավեպի:
Այդ նորությունը դառնում է սկանդալ ամբողջ քաղաքի մասշտաբով, առաջացնում է պահպանողական բնակիչների և, որ ամենակարևորն է, Մակրոնի ծնողների բարկության պատճառը: Մակրոնի ծնողները հանդիպում են ուսուցչուհու հետ՝ պահանջելով հեռու մնալ իրենց պատանի որդուց, սակայն դրան ի պատասխան ապագա տիկին Մակրոնն ասում է, որ չի կարող ոչ մի բան խոստանալ:
Մակրոնի ծնողները նրան շատ արագ ուղարկում են Փարիզ` սովորելու: Մեկնելուց առաջ նա իր ապագա կնոջն ասում է` «Ես անպայման հետ եմ գալու, գտնելու եմ քեզ ու ամուսնանալու եմ։ Դու ինձնից պրծում չունես, ես կվերադառնամ ու կամուսնանամ քեզ հետ»…
Բրիջիտը 2006–ին ամուսնալուծվում է։ Եվ իսկապես, 2007 թվականին զույգը պաշտոնապես ամուսնանում
է: