Էրիկ Ռոբերտսը ցանկանում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ
Ռուսական Ռոստով-Դոնում անցկացվող « Bridge of Arts » փառատոնի ժյուրիի նախագահը Ջուլիա Ռոբերտսի եղբայրն է՝ Էրիկ Ռոբերտսը: Նա այս օրերին գտնվում է Ռուսաստանում:
Լրագրողները Էրիկ Ռոբերտսից հետաքրքրվել են, թե ինչպես է նա վերաբերվում ռուսական քաղաքացիություն ստանալուն: «Չեմ առարկում»,- պատասխանել է շոումենը՝ լրագրողներին տալով բազմաթիվ ենթադրությունների ու նոր հրապարակումների առիթ: