Առնոլդ Շվարցենեգերը խոստովանել է, որ «անցել է թույլատրելիի սահմանը» կանանց հետ շփվելիս
Դերասան Առնոլդ Շվարցենեգերը «քանիցս անցել է թույլատրելիի սահմանը» կանանց հետ շփվելիս: Այս խոստովանությունը նա արել է հարցազրույցում, որը հոկտեմբերի 10-ին հրապարակվել է Men՚s Health հանդեսում:
Դերասանին խնդրել էին մեկնաբանել սեռական հետամտումների և սեռական բռնության դեմ շարժման թեման, որի մասնակիցները միավորվել են #MeToo հեշթեգի ներքո: «Հիշելով անցյալը՝ կարող եմ ասել, որ մի քանի անգամ անցել եմ թույլատրելիի սահմանը, բայց ամեն անգամ առաջինն եմ ներողություն խնդրել»,- ասել է նա:
«Ես ինձ անհարմար եմ զգում դրա պատճառով և ներողություն եմ հայցում: Երբ ես դարձա Կալիֆոռնիայի նահանգապետը, ցանկանում էի, որ ո՛չ ես, ո՛չ էլ որևէ մեկ ուրիշը չկրկնի այդօրինակ սխալները»,- հավելել է Շվարցենեգերը, հայտարարելով, որ չի փոխել իր վերաբերմունքը սեռական կողմնորոշման հարցում:
«Առաջին կինը, որին ես սիրել եմ, իմ մայրն էր, ես հարգում էի այդ ցնցող կնոջը և միշտ հարգանք եմ տածել կանանց նկատմամբ»,- ասել է դերասանը: Շվարցենեգերը Կալիֆոռնիայի նահանգի նահանգապետն է եղել 2003 թվականի նոյեմբերից մինչև 2011 թվականի հունվարը:
Աղբյուրը՝ 3 MILION Magazine