Սելենա Գոմեսը կրկին հոգեկան անկայուն վիճակում

0

Սելենա Գոմեսը կրկին հայտնվել է դեպևեսիայի շեմին: Երգչուհու մտերիմների խոսքով՝ 26-ամյա աստղն այս երկու շաբաթների ընթացքում արդեն երկու անգամ էմոցիոնալ ցնցում է ունեցել:

Առաջինը եղել է սեպտեմբերի վերջին: Նրան անմիջապես տեղափոխել են Cedars-Sinai բժշկական կենտրոն, որտեղ նա մի քանի օր է անցկացրել:  Այնունամենայնիվ, անցած շաբաթ երգչուհու մոտ նույն խնդիրներն են ի հայտ եկել, սակայն ընկերների խոսքով՝ այս անգամ վիճակն ավելի վատ էր:

TMZ-ի փոխանցմամբ՝ Սելենան փորձել է լքել հիվանդանոցը, սակայն բժիշկները նրան թույլ չեն տվել, որից հետո նա բարկացել է եւ փորձել կտրել ձեռքերին ամրացված սարքավորումները:

Օրեր առաջ Սելենան Instagram-ում ուղիղ եթերով շփվել է երկպագուների հետ: Անկեղծ զրույցի ընթացում երգչուհին խոստովանել է.

«Դեպրեսիան եւ անհանգստությունն ինձ առաջնորդել են, որ ես անեմ իմ կյանքի կարեւորագույն քայլերը»:

Ավելի վաղ համացանցում տարածվել էին Սելենայի նախկին բոյֆրենդի՝ Ջասթին Բիբերի ամուսնության լուրերը: Շատերը երգչուհու հոգեկան վիճակը կապում են նաեւ այդ իրողության հետ:

Related image

Leave A Reply

Your email address will not be published.