Չենինգ Թաթումը հանդիպում է Ջեսի Ջեյի հետ
Համաձայն որոշ աղբյուրների՝ հոլիվուսդյան դերասան Չենինգ Թաթումն ու բրիտանացի երգչուհի Ջեսի Ջեյը հանդիպում են:
Us Weekly-ի փոխանցմամբ՝ 38-ամյա դերասանն ու 30-ամյա երգչուհին մի քանի ամիս է, ինչ հանդիպում են: Մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ՝ հանրահայտ զույգը միասին հետաքրքիր ժամանց է անցկացնում եւ զվարճանում: Չենինգին մի քանի անգամ տեսել են Ջեսի Ջեյի համերգներին, իսկ ավելի ուշ նրանք միասին գնացել են գոլֆ խաղալու:
Հետաքրքիր է այն փաստը, որ Ջեսի Ջեյն արտաքնապես շատ նման է Թաթումի նախկին կնոջը՝ դերասանոուհի Ջեննա Դյուանին:
Թաթումն ու Դյուանը արդեն 6 ամիս է, ինչ ամուսնալուծված են: Նրանք միասին են ապրել մոտ 10 տարի: Իրենց բաժանման լուրը զույգը հայտնել է Instagram-ով.
«Մենք որոշել ենք, որ պետք է ամուսնալուծվենք: Տարիներ առաջ մենք սիրահարվեցինք եւ կախարդական ճանապարհորդություն ունեցանք միասին: Ոչինչ չի փոխվել միմյանց հանդեպ մեր տածած զացմունքի մեջ, բայց սերը գեղեցիկ ճանապարհորդություն է, որը հիմա մեզ տարբեր ճանապարհներով է տանում»,-գրել էին նրանք: