«Լուսինեի միջոցով հասկանում եմ, թե Աստված որքա՜ն շատ է սիրում ինձ»․ Արմինկայի եւ քրոջ ջերմ լուսանկարները
Երգչուհի Արմինկան նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է քրոջ՝ Լուսինեի հետ։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Արմինկան եւ քույրը գրկախառնված են։ Լուսանկարներից մեկում քույրն է համբուրում իրեն, իսկ մյուսում՝ ինքը քրոջը։ Հրապարակմանը կից Արմինկան գրել է․
«Այսօր Ամերիկայում նշում են քույր-եղբայրների օրը: Լուսինեի միջոցով հասկանում եմ, թե Աստված որքա՜ն շատ է սիրում ինձ ։ Այսօր իմ սիրելի եղբոր ծննդյան օրն է նաեւ: Խաղաղության ու լույսի մեջ լինես, Կար ջան»։
![](https://public.am/wp-content/uploads/2021/04/170748294_505752593783194_7230628315148156276_n1.jpg)
![](http://public.am/wp-content/uploads/2021/04/171412548_492007978475835_4280707731788226235_n.jpg)