Դրեյքն ու Nike-ը հրապարակել են NOCTA համատեղ շարքի երկրորդ հավաքածուի լուքբուքը
Դրեյքը ներկայացրել է NOCTA շարքի երկրորդ լուքբուքը, որը թողարկել է Nike սպորտային ապրանքանիշի հետ։ Հրապարակված կադրերում բաճկոններ ու ժիլետներ են՝ պատրաստված Gore-Tex կտորից, հուդիներ ու նեյլոնից պատրաստված տաբատներ։ Աքսեսուարների շարքում վառ դեղին գույնի ձեռնոցներ են ներառված եւ գլխարկներ։
Hypebeast-ի տեղեկություններով՝ հավաքածուն վաճառքի կհանվի ապրիլի 7-ին։
NOCTA-ի դեբյուտը 2020թ․-ի դեկտեմբերին էր։ Մինչ այդ Դրեյքն ու Nike-ը հավաքածու էին ստեղծել՝ «Certified Lover Boy» սկավառակի թողարկման ընդառաջ։